Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Լավրով. Ճիշտ կլինի ռուս ռազմական դիտորդներին տեղակայել Ղարաբաղի շփման գծում

Լավրով. Ճիշտ կլինի ռուս ռազմական դիտորդներին տեղակայել Ղարաբաղի շփման գծում
14.10.2020 | 14:48

Ճիշտ կլինի ռուս ռազմական դիտորդներին տեղակայել Ղարաբաղի շփման գծում, բայց որոշումը Բաքվինն ու Երևանինն է՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Ռուսաստանի ռազմական դիտորդները կարող են ընդգրկվել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը դիտարկելու մեխանիզմում», - ասել է նա:


Լավրովը նշել է, որ Հայաստանին և Ադրբեջանին տեղեկացրել է Պաշտպանության նախարարության միջոցով հանդիպումների անհրաժեշտության մասին՝ Ղարաբաղում զինադադարի հաստատման մեխանիզմներ մշակելու համար:
Լավրովն ընդգծել է, որ Ղարաբաղում հնարավոր է քաղաքական կարգավորում:

Դիտվել է՝ 1379

Մեկնաբանություններ